▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն է որոտացել. կան վիրավորներ

Բրյուսելի Զավենտեմ օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով վիրավորվել է մի քանի մարդ։ Պայթյունները որոտացել են մեկնումի սրահում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:  

Նշվում է, որ օդանավակայանի շենքից իրականացվում են տարհանման աշխատանքներ։ Բոլոր չվերթները չեղարկվել են։

Ներկայում պարզվում են տեղի ունեցածի մանրամասները։

Դեպի օդանավակայան ուղևորվող գնացքների երթևեկությունը դադարեցվել է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին