News.am-ը գրում է.
Կոտայքի մարզի Ձորազբյուր գյուղում գտնվող «Ջամբո Պարկ» ռեստորանային համալիրի աշխատակիցները պնդում են, որ համացանցից են տեղեկացել, որ իրենց տնօրենը` Արտյոմ Վարդանյանը, ձերբակալվել է Տանզանիայում:
«Ֆեյսբուքից ենք մենք էլ կարդացել, չգիտենք ոչինչ: Գիտենք միայն, որ պարոն Վարդանյանն այս պահին Հանրապետությունում չի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռեստորանի աշխատակիցները:
Նրանք վստահեցրին նաեւ, որ Արտյոմ Վարդանյանը կենդանիների առք ու վաճառքով չի զբաղվում:
Նշենք, որ ըստ տանզանական The Citizen պարբերականի` Արտյոմ եւ Էդուարդ Վարդանյանները փորձել են բեռնատար ինքնաթիռով Ալբանիա տեղափոխել 61 կապիկ: Չնայած Տանզանիայում արգելված է վայրի կենդանիներին երկրից դուրս բերելը, Վարդանյան եղբայրները անհայտ ճանապարհով կարողացել են ձեռք բերել կենդանիներին արտահանելու թույլտվություն:
Հիշեցնենք, որ Արտյոմ Վարդանյանը 2014թ. ամռանը հայտնվել էր սկանդալում: Նրան պատկանող «Ջամբո Պարկում» կապիկներ էին սատկել, ենթադրվում էր՝ էբոլա վիրուսից: Ընթանում է նախաքննություն:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում