armtimes.com-ը գրում է. Մարտի 17-ից անհետ կորել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունում որպես գլխավոր փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Կարեն Վարդանյանը վերջին շրջանում ինչ-ինչ ֆինանսական խաբեության առաջ է կանգնել եւ նրա բնակարանը ձեռքից «վերցրել» են:
Կարենի ֆեյսբուքյան էջում նշված է, թե նա մեկնել է ԱՄԷ եւ այնտեղ աշխատանք է գտել, սակայն այդ օրը Երեւան-Դուբայ չվերթ չի եղել: Պատասխանելով ընկերների հարցերին, նա միայն գրել է հետեւյալը. «Էմիրատներում ինձ արդեն աշխատանք եմ գտել»:
Տեղեկացանք, որ Կարեն Վարդանյանի բարեկամները քիչ առաջ ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում են ներկայացրել նրա` անհետ կորելու հետ կապված:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում