▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Վարդանյանին սպանողը հենց այն հարևանն է, ում անունով գրանցել էր բնակարանը

Ես արդեն մի քանի օր խորին համոզմունք ունեի, որ Կարեն Վարդանյանին սպանել են: Երեկ իմ այդ կասկծը հաստտվեց: Կներեք, որ չէի հրապարակում: Դա անհրաժեշտ էր արդյունվետ քննության ու մարդասպաններին գտնելու համար,-ֆեյսբուքի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանը:

-Իսկ 168.am-ի հետ զրույցում Իոննիսյանն ասել է, որ սեպտեմբեր ամսին Կարեն Վարդանյանը միամտաբար չնչին գումարների կալանքից խուսափելու համար բնակարանը ձևակերպել է հարևանի անունով. «Այնուհետև, երբ Կարենը պետք է թռներ Դուբայ, այդ իսկ օրը հարևանը Կարենին սպանում է, որպեսզի բոլորը մտածեն, որ Կարենը գնացել է Դուբայ և «Ֆեյսբուքում» Կարենի անունից գրառում է կատարում այն մասին, որ Կարենը Դուբայում աշխատանք է գտել, որպեսզի մարդիկ ման չգան: Կարենը ծնողներ չուներ, և նա հուսով էր, որ Կարենի անհետացումը ոչ մեկ չի նկատի կամ կմտածեն, որ Դուբայում աշխատանք է գտել»: Նա նշեց, որ բնակարանը վերավաճառվել է այլ անձի, ըստ էության, սպանությունը կատարվել է խարդախությունը պարտակելու նպատակով: Հարցին՝ արդյոք ճանաչո՞ւմ է ձերբակալված անձանց, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Արթուրը, ճիշտն ասած, չգիտեմ՝ ով է, Զոհրաբյան Գևորգը հենց այն հարևանն է, ում անունով Կարենը գրանցել էր բնակարանը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին