▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում զոհված երեխան և վիրավորներից մեկը եղբայրներ են. վիրավորների վիճակը կայուն ծանր է

Մարտունու պաշտպանական ուղղությամբ այսօր՝  ապրիլի 2-ին, ՄՄ-21 կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված 15-ամյա Գեւորգ Գրիգորյանի և 16-ամյա Վարդան Անդրեասյանի կյանքին  վտանգ չի սպառնում: Երեխաները գտնվում են հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում, երեխաների վիճակը կայուն ծանր է: Երեխաները Մարտունու շրջանի բնակիչներ են:

Հրթիռահրետակոծության հետևանքով զոհված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը վիրավոր երեխաներից Գևորգ Գրիգորյանի եղբայրն է: 

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլեւ խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվել են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին