azatutyun.am-ը գրում է.
Դաղստանում տագնապի ազդանշանով ոտքի են հարվել Հարավային ռազմական օկրուգի մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները, որոնք մարտավարական զորավարժություններ են անցկացնելու «Դալնի» պոլիգոնում:
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Զվեզդա» հեռուստաընկերությունը՝ հղում տալով Հարվային ռազմական օկրուգին՝ զորավարժություններին մասնակցում է շուրջ 1,000 զինծառայող և ավելի քան 300 միավոր զինտեխնիկա: Ադրբեջանի հյուսիսային սահմանի մոտ անցկացվող զորավարժությունները կշարունակվեն մինչև ապրիլի 9-ը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում