▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Հայրապետյանն իր հյուրանոցներում է տեղավորել Արցախի սահմանային գոտու հարյուրավոր բնակիչների

Ադրբեջանական կրակահերթի վտանգի տակ գտնվող բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ այս օրերին գիշերում են Մարդակետրտի շրջանի Վանք գյուղում գտնվող հյուրանոցային համալիրներում: Գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի կողմից նրանց հագուստի և սննդի ապահովման համար անհրաժեշտ միջոցներ են տրամադրվել:

Այս կապակցությամբ  «Էկլեկտիկա» և «Ծովին քար» հյուրանոցները ժամանակավորապես դադարեցրել են հյուրերի ընդունումը:

Նախօրեին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում Լևոն Հայրապետյանը համոզմունք հայտնեց, որ Արցախն անպարտելի է: «Հայաստանը պետք է ընդունի ԼՂՀ անկախությունը»,- հայտարարել է մեկենասը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին