▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քյարամ Սլոյանի հայրը երկու օրից Արցախ է մեկնելու

Panorama.am-ը գրում է. Ադրբեջանցի բարբարոսների կողմից գլխատված 20-ամյա զինվորի՝  Քյարամ Սլոյանի հայրը  պատրաստվում է մի քանի օրից Արցախ մեկնել: Ազգությամբ եզդի բազմազավակ հոր հետ Ղարաբաղ են մեկնելու նաև համագյուղացիներն ու գյուղապետը:

Այս մասին պատմեց Արտաշավանի գյուղապետ Ղազար Կարապետյանը: Դաշնակցական գյուղապետը 1989-1994 թվականներին ևս  մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին:

«Սլոյանի հայրն էլ կռված տղա է: Սպասում ենք երեխու յոթը տանք: Կիրակի յոթը կտանք, նոր կգնանք»,-ասաց Ղազար Կարապետյանը:

Ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հենց առաջին օրերին գյուղից 15 տղամարդ մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

«Մենք մնացել ենք գյուղում, ասեցինք՝ տղուն (ի նկատի ունի Քյարամի հորը՝ Քալային) մենակ չթողնենք»,-ասաց գյուղապետը:

Տեղում մնացածներն անընդհատ կապի մեջ են մեկնածների հետ. «Նոր էլ զանգեցինք: Ասում են՝ հանգիստ է: Մենք  կգնանք իրենց մոտ»:

Ամբողջական հոդվածը` այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին