▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոմանդոսի կոչը

Գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը, ցանկանում է համախմբել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ ռազմական փորձագետներին և գեներալներին, համատեղ ուժերով առաջնագիծ մեկնել ցանկացողների վերապատրաստրաստումը մշակելու և անցկացնելու համար:

«Հարգելի աշխարհասփյուռ հայության գեներալներ և ռազմական փորձագետներ

Այսօր հայության առջև ծառացել են կենաց-մահու խնդիրներ: Պանթուրքիզմը փորձեց և շարունակելու է փորձել ծնկի բերել հայ ժողովրդին, որովհետև ՀՀ-ը և ԼՂՀ-ը են այդ գաղափարախոսության կյանքի կոչման հիմնական խոչընդոտներից մեկը: Իրենց յուրահատուկ վայրագությամբ և նենգությամբ, օգտագործելով բոլոր տեսակի զինյալներին և զինատեսակները, իսլամական պետության զինյալներից սկսած մինչև սմերչեր, հարձակվեցին սահմանին կանգնած հայ զինվորի վրա: Չնայած գործադրած բոլոր ջանքերին` հայ զինվորը դիմագրավեց և հաղթեց, զոհվեց, բայց չընկրկեց: Շատերն իրենց կյանքը նվիրաբերեցին հայոց աշխարհը կանգուն պահելու սուրբ գործին: Եվ հիմա, կորստի, ափսոսանքի ու ոգևորության օրերին մենք պետք է լինենք արժանի հայ զինվորին: Մենք իրավունք չունենք նրա գործած սխրանքը իզուր կորցնելու: Եվ որպեսզի լուծվեն հայ ժողովրդի առաջ ծառացած խնդիրները, թշնամին այլևս երբեք չհանդգնի հարձակվել մեզ վրա, առավել ևս ոտք դնել մեր սուրբ հողին, մենք պետք է լինենք միասնական:

Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայ գեներալներին և ռազմական փորձագետներին` հավաքվել Երևանում` հայության առաջ ծառացած խնդիրների լուծումները և համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով:

Մեր միասնությամբ լինենք արժանի մեր զինվորների թափած արյանը»

 

Դավիթ Սանասարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին