Ինչպես արդեն հայտնել էինք, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում այսօր` ապրիլի 10-ին, զոհվածների մարմինների փոխանակում է իրականացվել։
Մարմինների փոխանակումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ։
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնել է, որ հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին:
Ադրբեջանական զոհերի փոխանակման մասին հստակ թիվ նա չի հայտնել:
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանի խոսքով, Արցախը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով նույնպես դիակներ է փոխանցել: Դրանք ադրբեջանական ագրեսիայի հետեւանքեով զոհված ադրբեջանցիների դիակներն են: Չնայած դրանց հանձնմանը, ագրեսիայի մասնակիցների նկատմամբ ԼՂՀ-ում քրեական գործեր են հարուցված:
Վիկտոր Քոչարյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների այն հաղորդումները, թե փոխանակման ժամանակ հայկական դիրքերից կրակոցներ են հնչել: