20-ամյա Ադամից ընտանիքի անդամները լուր չունեին: «Էս հրեշտակի դեմքով, հերոս զինվորս է, Ադամս է, քրոջս որդին, որն արդեն 7 օր է` անհայտ կորած է իր մարտական ընկերների հետ...»,-ֆեյսբուքյան իր էջում նման գրառում էր կատարել զինծառայող Ադամի մորեղբայրը` Սերգեյ Հակոբյանը:
Ցավով տեղեկացնում ենք, որ Ադամի ընկերը` Էրիկը, լրատվամիջոցներին փոխանցել է, որ զինծառայողը մահացել է:
Ադամ Սահակյանը նույնպես հակառակորդի կողմից երեկ վերադարձված 18 զոհված զինծառայողների թվում էր: