▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ «սենյոր պոմիդորի» անունը չտաք մոտս.Ռուբեն Հախվերդյանը՝ ԱԳՆ-ի ու 4-օրյա պատերազմի մասին

«Այս նահատակված զինվորների արյան համար պատասխանատուներից մեկը Կառավարությունն է: Մի՞թե չէին նկատում, որ թշնամին պատրաստվում է գրոհել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ շարունակելով.

«Ժողովուրդը ցույց տվեց, որ մենք Կառավարություն չունենք, ոչինչ չունենք ու արյամբ պաշտպանեց այս հողը: Մարդիկ սիրում են իրենց հայրենիքը, դրա համար էլ այսպես անձնուրաց կռվեցին: Եթե Հայրենիքը կորցնենք, կկորցնենք ամեն ինչ. մեր հայկական քթերը, մռայլ դեմքերը...»

Անդրադառնալով առաջին և երկրորդ նախագահների կոչերին՝ երգահանը նկատեց.

«Իրենք այս ժողովրդի հետ սկի կապ չունեն: Ինձ թվում է՝ վերջին այս երկու նախագահները հայ ժողովրդի պատմությունը պատկերացնում են 1917 թվականի հեղափոխությունից»:

Իսկ, թե ինչպես է Ռուբեն Հախվերդյանը գնահատում ԱԳ նախարար Նալբանդյանի աշխատանքը, պատասխանեց.

«Դրա անունը մի տվեք մոտս: Չգիտեմ ինչու՝ նրա անունը դրել են «սենյոր պոմիդոր»: Նա կարծեմ չեկիստի ընտանիքում է մեծացել, նվիրված ռուսասեր կլինի հաստատ: Ժողովրդի մի ստվար հատվածի մոտ ճորտությունը դեռ դուրս չի եկել միջից»:

Նշենք, որ երգահանն ասուլիսի ընթացքում զանգահարեց առաջնագիծ ու խոսեց ազատամարտիկ Վարդանի հետ, ով փոխանցեց, որ իրենք զինվորների կողքին են, ամեն ինչ լավ է, թշնամին 2000-ից ավել զոհ է տվել, 35 տանկ էլ խփել են:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին