▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի դին հակառակորդը համաձայնել է փոխանցել 18 ադրբեջանցու դիակի դիմաց

168.am-ը գրում է.

Այս պահին Շիրակի մարզի արցախյան հերոսամարտի հերոսների պանթեոնում տեղի է ունենում Ջեբրայիլում նահատակված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հուղարկավորությունը: Ալեքսան Առաքելյանին հրաժեշտ տալու են եկել հանրապետության տարբեր վայրերից: Բոլորը սգում են նրա մահը՝ չհամակերպվելով նրա կորստի հետ:

168.am-ի հետ զրույցում Ալեքսան Առաքելյանի հայրը՝ Գևորգ Առաքելյանն ասաց, որ ադրբեջանցիները համաձայնել են փոխգնդապետի դին փոխանակել 18 անդրբեջանցի զինվորի դիակի դիմաց, քանի որ Ալեքսանը հայկական կողմի զոհերից իրենց մոտ գտնվողներից միակն է եղել, որն ունեցել է բարձր՝ փոխգնդապետի կոչում:

Ալեքսան Առաքելյանի դին հայրը՝ Գևորգ Առաքելյանը, դժվարությամբ է ճանաչել, քանի որ այն անճանաչելիորեն խոշտանգված է եղել. որդուն Գևորգը ճանաչել է ձեռքի վրայի վերքի սպիից, որն ունեցել է: Ալեքսան Առաքելյանի հետ զոհված մյուս չորս տղաներին հակառակորդը մասնատված է փոխանցել հայկական կողմին:

Այն դաժանությունները, որ իրականացրել է ադրբեջանական կողմը հայ զինվորների դիակների հետ՝ բառերով հնարավոր չէ փոխանցել:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին