Այսօր Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի 36 համայնքներում նշանակված է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 36 համայնքից 3-ում՝ Հրազդանում, Սպիտակաում եւ Թալինում քաղաքապետ են ընտրում: Հրազդանում առաջադրվել են՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը (ՀՀԿ), նախկին քաղաքապետ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) և Արթուր Միսակյանը («Հայկական վերածնունդ» կուսակցություն):
Թալինում պայքարն ընթանում է գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Սարգիս Արամյանի, ՀՅԴ ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանի, «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված Գուրգեն Գրիգորյանի միջեւ:
Սպիտակում քաղաքապետի 2 թեկնածուներն էլ ՀՀԿ-ական, երկուսն էլ ինքնաառաջադրված: Նրանցից մեկը գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանն է, մյուսը՝ Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը: