Հրազդանում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրված Հրազդանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի շտաբի պետ Մաթևոս Ավանեսյանի պնդմամբ` Հրազդանի քաղաքապետի մյուս թեկնածու Սասուն Միքայելյանը, իր վարորդն ու ևս մեկ անձ այսօր ընտրատեղամասից դուրս հարձակվել են իր վրա և ծեծել:
«Անպատիվ խոսք, հետո ծեծ, ես հիմա մի հատ շենքի առաջին հարկում նստած եմ»,-tert.am-ին ասել է Արամ Դանիելյանի նախընտրական շտաբի պետը, խուսափելով այլ մանրամասներ ներկայացնել, պատճառաբանությամբ, որ վատ է զգում, չի կարող խոսել:
Հարցին էլ, թե չի՞ ստանալու բժշկական օգնություն, նշել է, որ հիմա չէ, բայց ընթացքը ցույց կտա: Նա նաև նշել է, որ Սասուն Միքայելյանն իրեն փորձել է հարվածել, բայց չի ստացվել, քանի որ ինքը ավելի բարձրահասակ է, բայց մյուսները ծեծել են, իսկ երբ տեսել է, որ նրանք շատանում են, ինքը փախչել է:
«Սասունը, ուզեց խփի, բայց բոյով եմ` չստացվեց, սկզբից չէի ուզում փախչել, բայց հետո տեսա, որ շատանում են` փախա»,-ասել է թեկնածուի նախընտրական շտաբի պետը:
Ըստ Արամ Դանիելյանի շտաբի պետի, Սասուն Միքայելյանը, իր վարորդն ու ևս 1 անձ իրեն ծեծել են
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet