▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատության հրապարակում այրել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները

Տեղեկացրել ենք, որ  Ազատության հրապարկից մեկնարկել է ջահերով երթը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կոչով բազմաթիվ ուսանողական, երիտասարդական կառույցներ, հասարակական կազմակերպություններ միացել են ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների ավանդական դարձած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոնների կազմակերպմամբ այսօր ջահերով երթեր են անցկացում նաև բոլոր մարզերում։ 

Երևանում, ջահերով երթից առաջ, Ազատության հրապարակում  այրել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները:

 

Տեսանյութը՝ armlur.am 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին