a1plus.am-ը գրում է. «Այն վայրագությունները, որ Ադրբեջանական կողմը կատարել է Արցախում` իրականության մեջ համապատասխանում է ցեղասպանության տարրերին»,- այսօր ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Ծիծեռնակաբերդում։
«Ա1+»-ի հարցին, թե ինչ դասեր պետք է քաղել 4 օրյա պատերազմից, նա շեց, որ դրական կողմը մեր զինվորների պատրաստակամությունն էր, իսկ բացթողումների առումով՝ կատարվել է վերլուծություն, այդ ամենը շտկելու համար։
Մեկ այլ հարցին, թե արդյոք Արցախի որեւէ տարածք կզիջվի՞ Ադրբեջանին, նախարարը ասաց. «Ի՞նչ տարածքի մասին է խոսքը»
Դա նշանակում է, որ Ադրբեջանը կարող է միայն երազե՞լ տարածքների մասին, պարոն Օհանյանը ասաց. «Մենք ոչ մի թիզ հող չենք տալու Ադրբեջանին»։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում