a1plus.am-ը գրում է. Այս օրերին շատ հակադիր համեմատականներ արվեցին զինվորի և ոստիկանի միջև. Լրագրողի հարցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ուղղված էր ՀՀ ոստիկանապետին։ Վերջինս պատասխանել է. «Այս պահին էլ ոստիկաններ կան սահմանին, ամեն ինչ չէ, որ պետք է բարձրաձայնել, ամեն ինչ չէ, որ պետք է սելֆիի մակարդակով անել»։
Դիտարկմանը, թե ոստիկանությունն իր ձեռագիրը չի փոխում, Վ. Գասպարյանը հակադարձել է. «Դա տեսողության, լսողության եւ հասկանալու խնդիր է. ոստիկանությունը փոխվել է եւ շատ է փոխվել, ուղղակի մարդիկ կան, որ ուզում են դա տեսնել, մարդիկ կան՝ չեն ուզում տեսնել։ Ես կարծում եմ, որ լրագրողները, եթե իհարկե նրանք լրագրողներ են, ոչ թե բեյջերը բաժանած տղաներ եւ աղջիկներ, բոլորս էլ գիտենք, որ ընտրություններում բեյջեր են բաժանում… երբ լրագրողը չի խոչընդոտում, կարող են լինել նաև սխալներ, բայց մենք տեսնում ենք մեր սխալները և ուղղում, բարեփոխվեք սիրելիներս, դուք շատ հին եք, դուք հին եք մնացել, դուք դեղնում եք, գունաթափվում եք»։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե՝ մենք չենք տեսնում ձեր բարեփոխումները, Գասպարյանը հեռանալիս պտտվել է եւ ասել ՝ «ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում