Այսօր՝ ապրիլի 27-ին, Արցախյան պատերազմի ամենալուսավոր տղերքից մեկը` Քյարամ Սլոյանը կդառնար 20 տարեկան...
Շնորհավոր ծնունդդ, հերոս... Դու իմ ու իմ տղաների հերոսն ես,
Տարոնիս քո օրինակով եմ բացատրում, թե ինչպիսին պետք է լինի մեր զինվորը, անկախ նրանից հայ է, եզդի թե ասորի: Ասել եմ, որ դու եզդի ես, ու Հայաստանի ու Արցախի պարծանքն ես:
Հավերժ կմնաս մեր հուշերում, համեստ եղբայր
Հերոսները չեն մահանում
Հ.Գ. ովքեր դեռ չգիտեն(կասկածում եմ), Քյարամն էն հերոսն է, որ գերադասեց չփախնել ու հրամանատարի` իմ մյուս հերոսի` Արմենակ Ուրֆանյանի կողքին զոհվել: