168.am-ը գրում է. Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը:
Նիստի ընթացքում հրապարակվեցին Պերմյակովի նախաքննական ցուցմունքները. դատարանը այս նիստը սկսեց գործի 11-րդ հատորից: Այս անգամ ևս Պերմյակովի ցուցմունքների մեջ անհամապատասխանություններ կային. ըստ ԴՆԹ փորձաքննության արդյունքների` Պերմյակովի ինքնաձիգի վրա հայտնաբերվել է Սերյոժա Ավետիսյանի մատնահետքը, Սերյոժա Ավետսյանի դիակի վրա վզի շրջանում հայտնաբերվել են նաև քերծվածքներ, որը վկայում է այն մասին, որ Պերմյակովը կրակելու ժամանակ շատ մոտ է գտնվել: Մեղադրյալը, սակայն, հարցաքննության ժամանակ նշել է, որ կրակելու ժամանակ շատ հեռու է կանգնած եղել, և Սերյոժա Ավետիսյանը չի փորձել բռնել ինքնաձիգը:
Հրապարակվեցին նաև ցուցմունքներ Պերմյակովի մոտ հայտնաբերված բջջայինների, մուտքային ու ելքային զանգերի վերաբերյալ: Մեկ այլ հարցաքննության ժամանակ քննիչի այն հարցին, թե ինչու է Պերմյակովը սպանել փոքրահասակ երեխաներին, Պերմյակովը պատասխանել է.
«Աղմուկ էր, երեխաները լաց էին լինում, դրսում շները հաչում էին, սպանեցի, որ այդ աղմուկը դադարի»,- նշել է Պերմյակովը: Հակասություններ եղել են նաև երեխաների սպանության հետ կապված հարցաքննությունների ժամանակ:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում