▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլ»-ում արգելել են Արցախի դրոշը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները հրապարակել են իրենց, այսպես ասած, դրոշների քաղաքականությունը, որով արգելում են եվրատեսիլյան դահլիճ տանել որոշ դրոշներ: Արգելված դրոշների ցանկում է հայտնվել նաեւ Արցախի Հանրապետության դրոշը:

Ինչպես հաղորդում է WiwiBloggs կայքը, արգելվում են այն դրոշները, որոնք քաղաքական, կրոնական կամ առեւտրային քարոզ են պարունակում, ինչպես նաեւ վիճելի տարածքների դրոշները:

Բացի Արցախի դրոշից, «Եվրատեսիլ-2016»-ում արգելված են նաեւ Կոսովոյի, Ղրիմի, Պաղեստինի եւ Բասկերի դրոշները:

drosh

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին