▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգիս Գասպարյանի կյանքը փրկել է ընկերը՝ մարտի դաշտում

galatv.am-ը գրում է. Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերն էր։ Թշնամու կողմից շփման գծի երկայնքով կրակահերթի տարափ էր տիրում։ Դիրքերում գտնվող Սարգիս Գասպարյանը նկատեց, թե ինչպես իրենից 200 մետր հեռու գտնվող ընկերը՝ Վազգենը, (Վազգեն Հենրիկի Հարությունյան) ընկավ։

Սարգիսը առանց վարանելու նետվեց ընկերոջը օգնության։ Նա այդ պահին միայն ընկերոջը փրկել էր ցանկանում։ Միայն թե հասներ, միայն թե կարողանար փրկել նրան։

Ցավոք, երբ խիզախ մարտիկը հասավ Վազգենին, նա արդեն զոհվել էր։ Սարգիսը կրակահերթի տակ փորձում էր ընկերոջ անշնչացած մարմինը հասցնել դիրքեր, և հենց այդ պահին թշնամու գնդակը վիրավորեց նրան։ Այս անգամ վիրավոր Սարգսին փրկելու շտապեց մյուս ընկերը՝ Սասունը, որի պատմելով ծանր վիրավորված Սարգիսն այդ վիճակում նույնիսկ չէր դադարում կատակել ընկերների հետ։ Սասունը փրկեց նրան։ Վիրավոր զինվորին հասցրեցին Մարտակերտի հիվանդանոց։ Նա ծանր վիրավոր էր։ Ամեն վայրկյանը թանկ էր, և երիտասարդին փրկել էր պետք։

Մարտակերտում նրան վիրահատելուց հետո միայն, երբ վիճակը մի փոքր կայունացավ, նրան տեղափոխեցին Ստեփանակերտի հիվանդանոց։ Բժիշկները չեն թաքցրել իրենց զարմանքը՝ տեսնելով երիտասարդի հոշոտված մարմինը։ Նրա բոլոր օրգանները, բացի սրտից, խոցված են թշնամու գնդակից, որը մի կողմից մտել է և մյուս կողմից դուրս եկել տղայի մարմնից՝ վնասելով բոլոր ներքին օրգանները։ Նա այս պահին գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, ընդհանուր անզգայացման տակ։ Վիճակը ծանր է, բայց՝ կայուն։

Այս պատմությունը լսելիս իմացա, որ դիրքերում կանգնած մեր զինվորները չեն կրել զրահաբաճկոն։ Ով՞ գիտե, գուցե այն կրելու դեպքում չունենայինք նման ողբերգական կորուստներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին