▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ջավախք» հայրենակցական միության հայտարարությունը` Ախալցխայում կատարված միջադեպի կապակցությամբ

Սույն թվականի ապրիլի 23-­ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն  ավանդույթի համաձայն բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված  սրբավայրի մոտ` կրակ վառելու և այսպիսով  հարգելու  Հայոց  Ցեղասպանության  զոհերի  հիշատակը: Հասնելով  սրբավայր` նրանք հանդիպել են հարևան Վալե քաղաքից մի խումբ վրացիների, ովքեր  խնջույք  էին կազմակերպել և գտնվում էին ոչ սթափ վիճակում: Չհասկանալով հայ երիտասարդների ուզածը` այդ մարդիկ  կռվի են բռնվել նրանց հետ, սակայն որոշ ժամանակ անց  հասկացել  են միմյանց: Չնայած դրան կեսգիշերին ոստիկանությունն իրենց տներից հանել և  ոստիկանական  տեղամաս  է տարել բազմաթիվ  հայ երիտասարդների, որոնց ծեծի են ենթարկել, նվաստացրել և անգամ անվայել խոսքեր հնչեցրել Հայոց Ցեղասպանության հասցեին: Կատարվածը խիստ հուզել է ջավախքահայությանը:

Մենք գտնում ենք, որ բարեկամ երկրում տեղի հայության նկատմամբ իշխանության ներկայացուցիչների նման վարքագիծն անընդունելի է: Հույս ենք հայտնում, որ կատարվածի մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, որը և կհարթի այդ տգեղ միջադեպը:     

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին