Arartnews.am-ը գրում է.
«Դա հանցագործության մասին հայտարարություն է ըստ էության, որը զրպարտություն կարելի է որակել: Բացի զրպարտությունից նաեւ կեղծ մատնություն»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը՝ արձագանքելով «Արմլուր» լրատվականի հրապարակած տեղեկատվությանը: Արսեն Բաբայա՞նն է հրահանգել analitik.am-ի տնօրենին պատգամավորներից գումար շորթել վերտառությամբ հոդվածից տեղեկանում ենք, որ մի քանի պատգամավորներ հայտնել են՝ Արսեն Բաբայանն է հրահանգել analitik.am-ի տնօրենին՝ պատգամավորներից գումարներ շորթել:
«Հաշվի առնելով, որ մամուլի միջոցների հրապարակումներն առիթ են հանցագործության, քրեական գործ հարուցելու, ուստի կարծում եմ՝ սա կարող է դառնալ ընդամենը հանցագործության մասին հաղորդում, ինչն էլ հետագայում կարող է դառնալ լայն քննարկման առարկա»,- նշեց Բաբայանը: ԱԺ Լրատվականի պետը հայտարարում է, որ դա զրպարտություն է իր հասցեին:
Ինչ վերաբերում է analitik.am-ի աշխատակիցների ձերբակալությանը՝ Արսեն Բաբայանը նշեց, որ չի շտապի տեսակետ հայտնել:
Մեր հարցին, թե ինչ հարաբերությունների մեջ է եղել ձերբակալված Անի Հովհաննիսյանի հետ, Բաբայանն ասաց, որ բոլոր լրատվականների ղեկավարների հետ ունի նորմալ աշխատանքային հարաբերություններ, լրատվական դաշտում ունի մեկ-երկու ընկեր:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում