▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարան է ներկայացել Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի նախկին կինը

«Փաստինֆո»-ն գրում է.Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով վկաների հարցաքննությունը:

Դատարան էր ներկայացրել Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի նախկին կինը:

Վկա Հայաստան Եգորյանը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց, սակայն նշեց, որ 2012թ. ծանոթացել է Մուշեղի հետ, 1,5 տարի համատեղ ապրել են, երեխա ունեն, սակայն Մաջնունյանի սպանությունից դեռևս մեկ ամիս առաջ իրենք բաժանված են եղել:

Վկան հայտնեց նաև, որ էքստրասենսի սպանության մասին նա տեղեկացել է համացանցից:

Մինչ վկան հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց, ամբաստանյալը դատավարական կարգը խախտելու, դատական նիստը խոչընդոտելու համար նախազգուշացվեց նիստը նախագահող դատավորի կողմից, սակայն դա նրան չսթափեցրեց և շարունակեց հայտարարություններ անել, դժգոհություններ ներկայացնել, որ իրեն թույլ չեն տալիս խոսել:

Այս անգամ դատարանը նրան նախազգուշացրեց, որ կրկնվելու դեպքում  նրա նկատմամբ սանկցիա կիրառի և կհեռացնի դատական նիստերի դահլիճից, վերջինս էլ ոտքի կանգնեց և որոշեց լքել դատական նիստերի դահլիճը, ինչը կանխվեց նրան դատարան ուղեկցող ոստիկանական գումարտակի կողմից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին