1in.am-ը գրում է. ԼՂՀ Ազգային ժողովում մայիսի 7-ին տեղի է ունեցել ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների և պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի (օրինապահպանության) մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը`«Ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը և դրանից բխող գործողությունները» թեմայով:
«Քննարկումները շատ օգտակար էին, հնչեցին բազմաթիվ կարծիքներ, բազմապիսի տեսակետներ, իրար լրացնող էին բոլոր գաղափարները: Մեկ կետի ենք հանգել, որ այս խնդիրը տվյալ պարագայում լուծում չունի, որովհետև մենք գործ ունենք մի պետության հետ, որը միայն ուժի լեզուն է հասկանում, որևէ կերպ չի ուզում բանակցել ԼՂՀ-ի հետ:
Մեր անելիքները հստակ են. մենք պետք է մեր սահմաններն ուժեղացնենք, կյանքը ցույց է տալիս, որ ազատագրված տարածքները մեր անվտանգության գրավականն են»,- զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում