▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավոր է հետաքննվի Արմենչիկի «օգնության» դեպքը

A1plus.am-ը գրում է. Վերջին օրերի ընթացքում համացանցում և տարբեր սոցկայքերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երգիչ, իսկ վերջերս էլ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստացած  Արմենչիկը  ինչ-որ օգնություն է տրամադրում զորամասերից մեկի զինվորներին: Այդ տեսանյութում ուշագրավ է հատկապես այն, որ զինվորները շարք կանգնած՝ հերթով գալիս ու վերցնում են պոլիէթիլենային տոպրակի պարունակությունը։ Իսկ երգիչ Արմենչիկը ժամանակ առ ժամանակ նայում է տեսախցիկին՝ արդյո՞ք ֆիքսվում է ամենը։ Տեսանյութը հանրության կողմից խիստ քննադատության է արժանացել. Ինչու պետք է ինչ-որ երգիչ նսեմացնի զինվորին՝ իր գովազդի համար։

Թե  կոնկրետ երբ և որ զորամասում է դա տեղի ունեցել, Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղյակ չէ: Վերջինս մեզ հետ զրույցում այս կապակցությամբ շեշտեց, որ իր համար տհաճ էր տեսնել նման տեսանյութ, սակայն մանրամասնել, թե երբ և ինչ պայմաններում է դա տեղի ունեցել, ինքը հստակ ասել չի կարող:

«Ես գաղափար չունեմ, թե դա երբ է եղել ու որտեղ: Միգուցե Ղարաբաղում է եղել ինչ-որ մի տեղ, որի մասին ես այս պահին ինֆորմացիա չունեմ»:

Հարցին, թե  ղեկավարությունը կամ այդ զորամասի հրամանատարական անձնակազմը տեղյակ եղե՞լ է դրանից և ինչու է թույլ տվել նման մոտեցում զինվորների նկատմամբ, պարոն Հովհաննիսյանն ի պատասխան կրկնեց, որ ինքը տեղյակ չէ, սակայն հնարավոր է, որ այդ ուղղությամբ հետաքննություն նշանակվի, որի համար ժամանակ է հարկավոր:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին