▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերմինե Նաղդալյանի ամուսինը խլեց պաստառը ցուցարարներից

A1plus.am-ը գրում է. Այս պահին կառավարության շենքի դիմաց են հավաքվել Եկմալյան 4-16, Կոնդ թաղամասի, ինչպես նաև Գևորգ Չաուշի 30 շենքի նախկին բնակիչները։ Նրանք պահանջում են հանդիպում Հովիկ Աբրահամյանի հետ և նշում, որ չեն հեռանա այնքան ժամանակ, մինչև նա չիջնի։

action 3

Բնակիչների պահանջը՝ փոխհատուցում գերակա շահ ճանաչված և քանդված բնակարանների դիմաց՝ բնակարանի կամ գումարի տեսքով։

Մի քանի րոպե առաջ կառավարության շենքից դուրս եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինը և Գևորգ Չաուշ շենքի բնակիչներից փորձեց խլել պաստառը , որի վրա նկարված է Հերմինե Նաղդալյանը։ Բնակիչները հետ վերցրին պաստառը։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին