Sputnik Հայաստան -ը գրում է. ԼՂՀ–ում Մանվել Գրիգորյանի հետ կապված միջադեպով պետք է զբաղվեն համապատասխան մարմիները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:
Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ, թեև միջադեպի մանրամասներին տեղյակ չէ, բայց դատապարտելի է համարում ցանկացած նման արարք ցանկացած մեկի կողմից։
«Ով ուզում է լինի` Մանվել Գրիգորյանը լինի, թե Արտակ Բեգլարյանը, պետք է իրեն կոռեկտ պահի։ Ու կապ չունի նաև` Հայաստանում, թե Ղարաբաղում` ամենուր»,- ասաց Արտակ Բեգլարյանը։
aravot.am կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` ԼՂՀ այցելած ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը հայհոյել է ԼՂ ՊԲ զինվորներին` իր ճանապարհը փակելու համար։
Լրագրող Սուրեն Սարգսյանը, որն այդ օրերին եղել է Ղարաբաղում, նույնպես հավաստիացնում է, որ մայիսի 9-ին Հադրութում նման միջադեպ է եղել։
«Այդ օրը ես այնտեղ էի, հանդիպեցի զինվորներին, որոնց հայհոյել էր Մանվել Գրիգորյանը»:
Լրագրողի ներկայացրած տեսանյութում կատարվածի մասին պատմում է արցախցի հրամանատար, ազատամարտիկ, Մարտական Խաչի ասպետ Վահան Բադասյանը։
Նրա խոսքով` Մանվել Գրիգորյանը, տեսնելով, որ զինվորական ավտոմեքենաները նեղացրել են իր ճանապարհը, սկսել է հայհոյել զինվորներին:
Աղբյուրը՝ Sputnik Հայաստան