▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտական դիրքերում վիրավորված 19-ամյա Արման Լազգիյանն անհապաղ վիրահատվել է. վիճակը ծանր է

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված Արման Լազգիյանի վիճակը կտրուկ վատացել է, նրան նախօրեին կրկին վիրահատել են:

Մարտական դիրքերում վիրավորված 19-ամյա Արման Լազգիյանը երեկ  «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել է: Մայիսի 17-ին տղային կատարվել է  ԿՏ հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ հիվանդի մոտ  ձախ  պլևրալ խոռոչում (թոքային հատվածում)  առկա է հեղուկի  որոշ քանակություն:  Հեղուկը հեռացնելու նպատակով իրականացվել է ձախ պլևրալ խոռոչի դրենավորում: Նույն օրը երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում հիվանդի մոտ սկսել է ստամոքսաղիքային սուր արյունահոսություն: Կատարվել է գաստրոսկոպիկ հետազոտություն և 12-մատնյա աղիքում հայտնաբերվել է «սթրեսային խոց»: Զինծառայողն անհապաղ վիրահատվել է, կարվել է խոցը, ինչպես նաև կատարվել է պլաստիկ միջամտություն: Այս պահի դրությամբ հիվանդի վիճակը գնահատվում է կայուն ծանր:  Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Հաշվի առնելով, որ երեկ Արման Լազգիյանը վիրահատվել է, բժիշկների գնահատմամբ` վերականգնողական բուժման նպատակով նրա  արտերկիր տեղափոխումը նպատակահարմար է որոշ ժամանակով հետաձգել: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին