▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չմշակվող և ամայի տարածքներ էին. Վահրամ Բաղդասարյանը՝ կորցրած 800 հա-ի մասին

Aravot.am-ը գրում է.

Եթե դա հետ վերցնեինք, դրանից ինչ կկորցնեինք մենք: Ինձ թվում է, դրան պետք չի այդպիսի մեծ նշանակություն տալ: Եթե անհրաժեշտություն լինի, ես բացահայտ հայտարարում եմ՝ այդ ամեն ինչը հետ վերադարձնելը 1-2 օրվա խնդիր էր, բայց դրա հետեւանքները շատ ծանր կարող էին լինել:

Համաձա՞յն եք, որ վերջին 22 տարում առաջին անգամ հայկական կողմը հող կորցրեց: Այսօր այս հարցին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսպիսի պատասխան տվեց. «Նաեւ համաձայն եմ, որ վերջին հազարամյակների ընթացքում առաջին անգամ հայկական կողմը հող ձեռք բերեց: Այդ հող կորցնելը մի քիչ վերացական հասկացողություն է: Պետք է խոսենք՝ ի՞նչ կորցրեց եւ եթե չկորցներ ի՞նչ կշահեր դրանից: Եթե դա հետ վերցնեինք, դրանից ինչ կկորցնեինք մենք: Ինձ թվում է, դրան պետք չի այդպիսի մեծ նշանակություն տալ: Եթե անհրաժեշտություն լինի, ես բացահայտ հայտարարում եմ՝ այդ ամեն ինչը հետ վերադարձնելը 1-2 օրվա խնդիր էր, բայց դրա հետեւանքները շատ ծանր կարող էր լինել: Եվ այդ հողը, որի մասին խոսում ենք, ռազմավարական նշանակություն չունեցող հող էր՝ չմշակվող եւ ամայի տարածքներ: Պետք չի ծանրանալ այդ խնդրի վրա»:

Հարցին՝ բայց դրա պատճառով է, չէ՞, որ թալիշցիները չեն կարողանում վերադառնալ՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Անկախ այդ պայմաններից, եթե այդ իրավիճակը սրվել է, թալիշցիները, միեւնույն է, նույնիսկ եթե կամք չլիներ հրադադարի պահպանման, նորից այդ վտանգը լինելու էր: Եթե այն ճանապարհը, որը որդեգրել է Մինսկի խմբի համանախագահների եւ հայկական կողմի կողմից, եթե այդ հարցը կարգավորվի, ինձ թվում է, եւ թալիշցիների խնդիրը կլուծվի, եւ երկու երկրների ժողովուրդների խնդիրը: Եթե այդ կամքը չլինի, անկախ նրանից՝ այդ մի քանի մետր հողը տվել ենք, թե չէ՝ թալիշցիները որեւէ անգամ չէին կարող հանգիստ լինել»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին