▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքրիկ Մանեն օգնության կարիք ունի

Առաջին հայացքից թվում է, թե այս հրաշքի մոտ ամեն ինչ կարգին է, այն ինչ փոքրիկ Մանեն ամբողջովին խուլ է: Բժիշկների տված եզրակացությունը բազմաթիվ հետազոտություններից հետո ուղղակի սարսափելի էր այս նորաստեղծ ընտանիքի համար:

Սկզբում թվում էր, թե հնարավոր է Մանեին բուժել Հայաստանում, սակայն ներքին ականջների անոմալիայի պատճառով կոխլեար իմպլանտացիան, որը խուլ երեխային հնարավորություն է տալիս լսել, դարձավ անհնար այս փոքրիկի համար: Լենհարդ հիմնադրամը, ներդնելով իր ամբողջ ուժերը, կարողացավ գտնել մասնագետ, ով կարող է փրկել Մանեին խլությունից և տալ նրան լսելու և հասարակության մեջ ամբողջովին ինտեգրվելու հնարավորություն:

Փոքրիկի վիրահատության և բուժման համար անհրաժեշտ է 33.000 եվրո: Մանեն շատ ժամանակ չունի, որովհետև լիարժեք լսելու համար իմպլանտացիան պետք է կատարվի որքան հնարավոր է շուտ:

Ընդհանուր գումարի մեծ մասն արդեն հավաքվել է, սակայն անհրաժեշտ է ևս 10.000 եվրո՝ Մանեին օգնելու համար:

Կարող եք ձեր օգնությունը փոխանցել՝ նշելով օգնություն Մանե Հարությունյանին հետևյալ հաշվեհամարով.

Ameria Bank AMD ---1570020931340100

USD ----1570020931340101 EUR----1570020931340146

RUB----1570020931340158

Այս հղման օգնությամբ կարող եք գումար փոխանցել ընդամենը 5 րոպեում:

Բոլոր հարցերի դեպքում կարող եք զանգահարել Մանեի հայրիկին՝ Արմենին՝ 094868200 հեռախոսահամարով:

Անչափ շնորհակալություն 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին