▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննչական կոմիտեն կատարվածի մասին ահազանգել է ԱԻՆ

Համացանցում տեսանյութ էր հրապարակվել`«Քննչական կոմիտեի շենքը փլուզվում է ուժգին քամուց» վերնագրով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Asekose.am-ին փոխանցել են, որ  «Երևանում այսօր տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով վնաս է պատճառվել նաև ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքին։ Մասնավորապես՝ պոկվել են շենքի արևմտյան կողմի արտաքին երեսպատման թիթեղների մի մասը։

Կատարվածի մասին ահազանգվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն։ Արդեն իսկ ձեռնարկվում են տեղային վերականգնողական աշխատանքներ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին