▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիական դիտորդական խումբը մեկնում է Թալիշ

Բաց նամակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին

Հարգելի պարոն Նախարար,

Սույն թվականի մայիսի 23-ին Դուք հայտնեցիք հանրությանը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Թալիշ գյուղը անվտանգ է: Սակայն, դրանից մեկ օր առաջ, ԼՂՀ Վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Ազատություն» ռադիոկայանին իր տված հարցազրույցում հայտնեց, որ Արցախի իշխանությունները առայժմ նպատակահարմար չեն գտնում քաղաքացիական բնակչության վերադարձը այդ բնակավայր, և միջոցներ են ձեռնարկել թալիշցիներին այլ բնակավայրերում բնակեցնելու համար:

Տեղում իրավիճակը գնահատելու համար, պաշտոնական անձանց հայտարարությունների միջև առկա հակասության պատճառը բացահայտելու նպատակով, քաղաքացիական դիտորդական խումբ՝ լրագրողների հետ միասին, մայիսի 26-ին մեկնելու է Թալիշ:

Խնդրում ենք Ձեր աջակցությունը՝ Թալիշի հատվածի առաջնագծում ԼՂՀ Պաշտպանության Բանակի զինվորական հրամանատարների հետ հանդիպումներ կազմակերպելու հարցում:

Դիտորդական խմբի անդամներ՝

Անդրիաս Ղուկասյան
Արամ Թարվերդյան
Դավիթ Հովհաննիսյան
Մուշեղ Դանիելյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին