▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իլհամիկն արդեն դեմք է՝ «2015 թվականի մարդը»

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Բռնվե′ք, որ չնկնեք…Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճանաչվել է 2015 թվականի <<Տարվա մարդն աշխարհում>> կոչմանը: Դեռ լավ է աշխարհում և ոչ Տիեզերքում…
<<The Business Yar>> ընկերությունը հաշվի առնելով որոշակի գործոններ, <<խորությամբ>> վերլուծելով Ադրբեջանի նախագահի գործունեությունը նրան արժանացրել է այդ կոչմանը:
Հաշվի է առնվել իհարկե Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում նրա մեծ ներդրումը, գլոբալ տրանս-ազգային նախագծերի իրականացման մեծ փորձն ու ջանքերը, XXI դարի նախագծի՝ <<Հարավային գազային միջանցքի>> և նրա հիմնական հատվածները կազմող Շահդենիզ-2-ի, TANAP-ի և TAP-ի իրականացման ուղղությամբ աշխատանքները, Ադրբեջանի հսկայական առաջընթացն ու հաջողությունները անկախության տարիներին:
The Business Yar-ը միջազգային հայտնի հրատարակչություն է, որի շտաբ-կացարանը Լոնդոնում է:
Այնպես որ, իլհամիկն արդեն դեմք է՝ 2015 թվականի մարդը…Կներեք՝ գերագույն համաշխարհային ազերբարանիկը…
Պատկերացնու՞մ եք, մի օր էլ ճանաչեն ամենամարդասերն ու խաղաղասերը…
Անիմանալի է նավթադոլարային և խավիարային հնարավորությունները….

Ռոբերտ Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին