▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. 47-ամյա աղջիկը կացնարհարել է 76-ամյա մորը. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. Երեկ` մայիսի 24-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ վերքեր, ծանր գանգուղեղային տրավմա, գլխուղեղի սալջարդ, գանգոսկրի բաց կոտրվածք ձախից ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել վիրավոր մի կին:

Ինչպես Վաղարշապատից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ հայտարարություն և տեղեկություններ հայտնել:

Մեկնելով գյուղ ` ոստիկաններն ու քննիչները տանը հայտնաբերել են արյան հետքեր, արյունոտված կացին և տեղում պարզում են, որ Ա. Վարդանյանին սպանելու նպատակով կացնով հարվածներ է հասցրել նրա դուստրը` 47-ամյա Կարինե Հարությունյանը:

Վերջինս` տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ավագ քննիչ Ա. Կարապետյանի որոշմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբալկալվել է:

Կացինն ու արյունոտված պարագաները ավագ քննիչի կողմից առգրավվել է:

Փաստի առթիվ ավագ քննիչ Ա. Կարապետյանի կողմից հարուցվել է քրեկանա գործ` ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին