▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Ալեքյանի «Արջ»-ի բացումը` այսօր

Այսօր` մայիսի 26-ին,19,00-ին,  «Մոսկվա»  կինոթատրոնում տեղի կունենա նկարիչ-քանդակագործ Արա Ալեքյանի «Արջ»-ի բացումը: Արձանի բարձրությունը 2 մետր է, երկարությունը 3 մետր 30 սանտիմետր, լայնությունը 1 մետր 30 սանտիմետր: Արձանը պատրաստվել է երկաթից՝ մեքենաների տարբեր մասերից: 

Նշենք, որ Արա Ալեքյանի գործերը  Երևանում ներկայացված են  Անտիկյան ցուցասրահում:

Արվեստաբանները նշում են, որ Արա Ալեքյանը հոգի է դնում ամենապարզ մետաղի՝ երկաթի մեջ: Նրա ձեռքերում արտադրական թափոնները դառնում են կերպարներ ու զարդարում թանգարաններն ու քաղաքների փողոցները: Նշենք, որ Մոսկվա կինոթատրոնի դիմաց ժամանակին կանգնեցված հսկա երկաթե սարդն ու ցուլը վաղուց դարձել էին Երեւանի սիրելի կերպարներից:

Վավերագրող լուսանկարիչ Գերման Ավագյանը լուսանկարներ կներկայացնի «Արջ»-ի բացման արարողությունից, իսկ վաղ առավոտյան նա ֆիքսել է արձանի տեղադրման կադրերը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին