▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծվիկ Մինասյանը ժամանակ է խնդրում

 

Armlur.am-ը գրում է. Կան լրացուցիչ հարցեր, որոնք ներկայումս ուսումնասիրվում են: Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին` այս հինգշաբթի կառավարության նիստում կհնչեն մենաշնորհների դեմ պայքարի մասին տվյալներ, այս մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Դիտարկմանը`երեք շաբաթ ժամանակ էր տրվել, իսկ այն վերջանում է հենց հինգշաբթի օրը, Մինասյանը ասաց. «Էտ գնահատականը կտա կառավարության ղեկավարը, եթե ես չհասցնեմ: Այդ պատասխանատվությունն ինձ վրա է, ես չեմ ցանկանում հրապարակել մի փաստաթուղթ, որը համապատասխան տեղեկատվություն չի պարունակում»: Նրա խոսքով բազմաթիվ հարցադրումներ կան, որոնց պատասխանը դեռ չկա: «Ես չեմ կարող դուրս գալ իմ լիազորություններից, իսկ դրանք ամրագրված են կանոնադրության մեջ: Ես չգիտեմ ապագայում` ով ինչ արձագանք կտա: Ինձ թվում է` բոլոր նրանք, ովքեր կողմ չեն ազատ մրցակցությանը, ցավ են զգալու», – հավելեց նա: 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին