▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ րոպե լռություն.Հայ քանդակագործի անակնկալը՝ Հռոմի պապին

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը Հռոմի պապի համար անակնկալ է պատրաստել՝ քանդակի տեսքով: 

«2 ամիս առաջ սկսել եմ աշխատանքս և գործի ամբողջ իմաստը մեկ րոպե լռությունն է: Ներկայացված են Հռոմի պապը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Բուդդան և մուսուլմանները: Կենտրոնում Կենաց ծառն է, մեր ապրած ողբը,  անկոտրում մնալն ու դեպի ապագա նայելը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քանդակագործը՝ նշելով, որ աշխատանքը կավարտի 15 օրից, կհանձնի հայ հասարակության դատին.

«Քանդակն ավելի գեղեցիկ է եղել, քան Մարզահամերգային համալիրի պատը, ավելին՝ նոր ոճ է: Կցանկանայի, որ այս քանդակը հայ ազգի կողմից նվիրվի նրան»,-նկատեց Ֆերդինանտ Առաքելյանը:

Հիշեցնենք, որ Հռոմի պապը հունիսի 24-26-ը կայցելի  Հայաստան:

                                                                                                 Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին