Yerkir.am-ը գրում է.
Տեղեկացրել էինք, որ այսօր ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում այսօր հանկարծամահ է եղել 19-ամյա Սուրեն Մոսիյանը:
Մոսիյանը բնակվում էր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, ծառայում` Հադրութում: Կայքին Արտաշատի քաղաքապետարանից տեղեկացրին, որ Մոսիյանների ընտանիքը 1990-ականներին Բաքվից գաղթել էր Հայաստան:
«Սուրենի ծնողներն ամուսնալուծված են, տղան տան մեծն էր: Սուրենն ունի քույր /18 տարեկան/ և անչափահաս /13 տարեկան/ եղբայր: Սոցիալապես դժվար պայմաններում էին ապրում»,- ասացին գյուղապետարանից:
Տղայի դին արդեն տեղափոխում են Երևան և վաղը կտանեն ծննդավայր:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում