▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրենքները մարդու համար են, ոչ թե մարդը՝ օրենքների. Մխիթար Գոշի դիմաքանդակը՝ փաստաբանների աչքի առջև

Օրենքները մարդու համար են, ոչ թե մարդը՝ օրենքների

Մխիթար Գոշ 

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի վարչական շենքի բակում՝ ք.Երևան, Զաքիյան 2 հասցեում տեղի ունեցավ Մխիթար Գոշի դիմաքանդակի բացման արարողությունը:

«Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» երբեմն խիստ կանոնները միտված են եղել հայ մարդուն հեռու պահել հանցագործություններից: 12-րդ դարում, երբ Եվրոպան խաչակրաց արշավանքեր էր ձեռնարկում, Հայաստանի հեռավոր վանքերից մեկում Մխիթար Գոշն առաջարկում էր քաղաքակիրթ մարդու, քաղաքացու հետաքրքիր մոդել, ինչը իրավական մտքի գյուտ է: Եվ, իզուր չէ, որ նրա դիմաքանդակը պետք է տեղ գտնի Փաստաբանների պալատի վարչական շենքի մոտ»,-ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ նշեց, որ իրավական միտքը երբեք իր վերջնագծին չի հասնելու.

«Որևէ իրավական ակտ կամ իրավական մտքի դրսևորում ավարտուն չի լինելու, մենք բոլորս հարատև փոփոխուն իրականության մեջ ենք ապրում և ժամանակի, տարածության ու հանրության պահանջմունքների ներքո պետք է կարողանանք փոփոխել մեր իրականությունը՝ իրավական մտքի, ակտերի շնորհիվ: Եվ մենք պետք է հետևենք Գոշի այն մտքին, որն է՝ «Արդարությունը պետք է լինի անաչառ, անկաշառ արդարացի և օրենքին ենթարկվելը պարտադիր է բոլորի համար: Քանի դեռ գործում է օրենքը, այն պետք է պահպանվի»-,եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը:

Նշենք, որ դիմաքանդակի հեղինակը հայտնի քանդակագործ, քանդակային կոմպոզիցիաների վարպետ Ղուկաս Չուբարյանն է (Չուբարը) (16.06.1923 - 23.03.2009): Հուշարձանը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին նվիրաբերել է ՀՀ վաստակավոր բժիշկներ, բարերարներ Կառլեն և Սառա Եսայանների ընտանիքը։

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին