▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանը տեղեկություններ է փոխանցել ընտանիքին

armtimes.com-ը գրում է. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն մայիսի 25-ին տեսակցել են 2014 թվականի դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի տարածքում հայտնված հայ նախկին զինծառայողին։ Այս մասին այսօր տեղեկացրել է ադրբեջանական APA գործակալությունը: Աշխատակիցներն Արսեն Բաղդասարյանին տվյալներ են տրամադրել նրա ընտանիքի մասին եւ նրանից տեղեկություններ են ստացել՝ ընտանիքին փոխանցելու համար։

Բաղդասարյանը գերեվարվել է 2014 թվականի դեկտեմբերի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի Ակնայի (նախկինում՝ Աղդամ) հատվածում: Գյանջա քաղաքի ծանր հանցագործությունների գործերով դատարանը 2015 թվականի մայիսի 6-ին նրան դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Դատարանը նրան «մեղավոր է» ճանաչել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 218.2 (հանցավոր խմբավորման անդամ լինելը), 120.2.2 (մի խումբ մարդկանց կողմից իրականացված դիտավորյալ սպանության փորձ), 120.2.7 (երկու կամ ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձ), 120.2.12 (ազգային, կրոնական կամ ռասայական ատելության հողի վրա դիտավորյալ սպանության փորձ), 282.2 (Ադրբեջանի տնտեսական ապահովությունը սասանելու նպատակով հաստատությունների, շինությունների, հաղորդակցման միջոցների, կապի միջոցների, բնակչության կենսապահովման օբյեկտների պայթյուն կամ հրդեհ կազմակերպելը) հոդվածներով:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին