SOS Gyumri բարեգործական ծրագրի բնակարանների թիվն ավելացել է ևս մեկով՝ հասնելով 25-ի։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ծրագրին նվիրաբերած 13 բնակարաններին ավելացրել է ևս մեկը։
Բնակարանը հանձնվել է ապրիլի քառօրյա պատերազմում հերոսաբար ընկած Հրաչյա Գալստյանի ընտանիքին։ Այդ մասին տեղեկացնում ենք SOS Gyumri բարեգործական ծրագրի ֆեյսբուքյան էջից:
Բնակարանը լուսահոգի հերոսի ընտանիքին հանձնվել է նրա փոքրիկի լույս աշխարհ գալու օրը։
Ամփոփելով ծրագրի արդյունքները, նշվում է, որ այսպիսով 23 բնակարան արդեն փաստացի ունի հասցեատեր։ 1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ավելի քան 100 մարդ, ովքեր ապրում էին անմարդկային պայմաններում, տեղափոխվել են գեղեցիկ, կահավորված բնակարաններ։
Եվս 2 բնակարան, որոնք SOS Gyumri ծրագրին պետք է փոխանցեն ԱԺ պատգամավոր Արման Սահակյանն ու ՎԵԳԱ ընկերությունը, պետք է փոխանցվեն անօթևաններին։
Ապրիլյան պատերազմում զոհված Հրաչ Գալստյանի դստեր ծնվելու օրը նրա ընտանիքին բնակարան է հանձնվել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet