civilnet.am-ը գրում է. Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծելով տարել են: Այս մասին հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրող Դերենիկ Մալխասյանը Ստեփանակերտից:
Մալխասյանի փոխանցմամբ՝ առավոտյան «Արմենիա» հյուրանոցի սրճարանում պայմանավորված են եղել հանդիպել Հայկ Խանումյանի հետ՝ հարցազրույցի համար: Երբ Խանումյանը մոտեցել է, զինվորական համազգեստով մի քանի հոգի նրան խփելով նստեցրել են ավտոմեքենա և տարել: Դերենիկ Մալխասյանը փորձել է հեռախոսով նկարել՝ ինչ է կատարվում, նրա հեռախոսը առգրավել են:
«Ազգային վերածնունդ» կուսակցության համակիր Էլմիրա Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ Խանումյանին ծեծված վիճակում տաքսիով բերել են իրենց տան մոտ:
Ներկայում նա Ստեփանակերտի հիվանդանոցում է: Կինը` Դիանա Մովսիսյանը փոխանցել է, որ քիչ առաջ զրուցել է ամուսնու հետ. վերջինս իրեն հրահանգել է տանից դուրս չգալ։
Նյութը`սկզբնաղբյուր կայքում