▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բյուջեի կատարողականը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց «Կարգին հաղորդման» Պետոյին

 

 

 

Armtimes.com-ը գրում է. 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց «Կարգին հաղորդման» մանրապատումներից մեկը.

«Կարգին հաղորդումը մի շատ հայտնի մանրապատում ունի, երբ հիմնանորոգվող բնակարանի սեփականատերը գալիս մտնում է նորոգվող տուն, եւ արձանագրվում է, որ նորոգող վարպետը՝ Պետոն, որեւէ բան չի արել, հաշիվ է պահանջում, ասում է` ինչ ես արել մի շաբաթվա ընթացքում, Պետոն ասում է՝ շեֆ ջան, բա եղա՞վ, լուսամուտը դրի, ասում է՝ լավ, բա հետո, ասում է՝ դե լուսամուտը դրի, ասում է` հա, հասկացանք հետո, ասում է` դե լուսամուտը դրի, դնելու պահին վերեւից գաջ էր թափվել «подоконник»-ին, սիրուն լվացին, մաքրին, պլպլցրին, հիմա նայում ես՝ վա՜խ»,- ժպիտով ներկայացրեց Փաշինյանը՝ բացատրելով, թե ինչու է հիշել այս պատմությունը.

«Նայում եմ վերջին 4-5 տարվա բյուջեի կատարողականը, բոլոր տեղերում գրված է Իրան-Հայաստան 400 կվ լարման օդային գծի կառուցում, հիմա ի՞նչ է արվել 4 տարվա ընթացքում, բյուջեի կատարողականները որ կարդում ենք, կատարողականն ասում է՝ դե նախագիծը գծի, մրցույթ հայտարարի ու ոչ մի բան»,- ասում էր պատգամավորը՝ փորձելով զսպել ծիծաղը:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ ջրամբարների կառուցման խնդրին, որը կրկին տեղ է գտնում կատարողականներում.

«Նախագիծը ուսումնասիրի, միջազգային մրցույթ հայտարարի, միջազգային խորհրդատուներ հրավիրի, բա լավ կոնկրետ ի՞նչ, կոնկրետ ոչ մի բան, գալիս ենք Իրան-Հայաստան երկաթուղի, ի՞նչ արեցիր կառավարություն ջան, դե  հուշագիրը ստորագրի, գնացի, եկա... Հաջորդը՝ Հայաստան-Վրաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ծրագիրը, բա ի՞նչ արեցիր կառավարություն ջան, դե նախագիծը գծի, ուսումասիրի, հիմա մի կոնկրետ բան կա, որ գրված է` դեկտեմբերի 29-ին բացվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Երեւան-Արտաշատ ճանապարհի 31 կմ-անոց հատվածը, ուզում եմ տեղյակ պահել, որ մի ամիս անց էդ ճանապարհի մի կողմը փակվել է. էս էլ ճանապարհը բացեցինք, ի՞նչ կասեք էս ամենի կապակցությամբ»,- ասաց նա՝ դիմելով գլխավոր զեկուցող Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին