Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նամակ է հղել, որում դատապարտել է Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:
Այս մասին հայտնել է Agos պարբերականը:
Վստահեցնելով, որ «Բունդեսթագի որոշումը հայ ժողովրդի մոտ խորին ափսոսանքի զգացում է ծնել»՝ արքեպիսկոպոսը Էրդողանին իր ցավն է հայտնել կատարվածի առիթով:
«Բունդեսթագի կայացրած որոշումը մեր ժողովրդի մոտ ափսոսանք է առաջացրել: Որպես Թուրքիայի հայկական համայնք, մեր մեր ցավն ենք հայտնում Ձեր աշխատակազմին, ընդունեք մեր սրտանց զգացմունքները:
Դա անթույլատրելի է, որ Գերմանիայի խորհդրարանը, որը պարտավոր է ապահովի իր քաղաքացիների խաղաղությունն և անվտանգությունը, իր կարծիքն է հայտնել առանց դրա իրավունքն ունենալու»,- ասվել է Աթեշյանի նամակում:
Նամակում նաև ասվում է, որ Գերմանիայի կողմից սեփական մեղավորությունը 1915 թվականի իրադարձությունների մեջ ընդամենը մի քանի նախադասությամբ նշելը և ողջ մեղքը միայն Օսմանայն կայսրության վրա բարդելն էթիկական տեսանկյունից ճիշտ չէ:
Բացի այդ, արքեպիսկոպոսը կասկած է հայտնել, որ Բունդեսթագի որոշումը այնքան էլ չի արտահայտում գերմանացի մարդկանց զգացմունքները:
«Ցավոք սրտի հայ ժողովրդի այդ դարավոր ցավն օգտագործվում է որպես գործիք թուրքական կառավարությանն ու ազգին պատժելու համար»,- գրել է Աթեշյանը: