▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առատ անձրևից առաջացած ջրհեղեղի հետևանքով զորամասում երկու զինծառայող է մահացել

Տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետեւանքով հունիսի 8-ին ժամը 00:30-ին,  ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վարդան Ղրմաջյանի դին հայտնաբերվել է ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Արմեն Գազարյանի՝ դին ժամը 09:30-ի սահմաններում՝ հարակից տարածքներից:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին