▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշադրություն. հետախուզվում են տղամարդուն ծեծելով սպանելու մեջ կասկածվողները

Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով հետախուզվում են Երևանի Էրեբունի թաղամասի բնակիչներ՝ 1990 թ. ծնված Արարատ Նիկողոսյանը և 1993 թ. ծնված Արտաշես Չիչոյանը:

Ովքեր որևէ տեղեկություն ունեն Արարատ Նիկողոսյանի և Արտաշես Չիչոյանի գտնվելու վայրի մասին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010-45-02-02, 1-02 հեռախոսահամարներով:
Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նուբարաշենի խճուղում գտնվող բենզալցակայանի դիմաց մահացած քաղաքացի կա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 23-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի ու անհայտ ավտոմեքենայի վարորդի և ուղևորների միջև Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր:
Գործով կա մեկ կալանավորված՝ 1990 թ. ծված Խաչիկ Կոսյանը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին