▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիրավոր զինծառայող Ռուբեն Առաքելյանը բուժման նպատակով տեղափոխվել է Գերմանիա

Panorama.am-ը գրում է.

Ապրիլյան մարտերի ժամանակ վիրավորված զինծառայող Ռուբեն Առաքելյանը այսօր առավոտյան տեղափոխվել է Գերմանիա բուժման: Այդ մասին կայքին տեղեկացրեց Ռուբենի մորաքույրը՝ Նարինե Թումանյանը:

Նրա խոսքով, «Զվարթնոց» օդանավակայանից այօր առավոտյան նրանք մեկնել են Մոսկվա, այնուհետև Դյուսելդորֆ, որտեղից էլ պետք է մեկնեն Բոն՝ համալսարանական կլինիկա վերականգնողական բուժում ստանալու:

«Բժիշկների հետ նախնական պայմանավորվածություն ունեցել ենք այնտեղ բուժման պրոցեսը կազմակերպելու է հայազգի բժիշկ Վարդան Խաչատրյանը: Ռուբենը երեք ամիս վերականգնողական բուժում է ստանալու: Ասել են, որ նրան այս պահի դրությամբ վիրահատություն չի սպասվում», -փոխանցեց տիկին Թումանյանը:

Զինծառայողին և նրա մորը բժիշկ է ուղեկցելու:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին