1in.am-ի տեսանյութում 20-ամյա սերժանտ Ադամ Սահակյանի մայրը՝ Գոհար Անտոնյանը, ասում է. «Առանց նրա, առանց իր գույների թվում է, թե անհնարին է ապրելը, բայց իր և իր ընկերների կատարած առասպելական հերոսությունը, այն արձագանքը, որ կա իր անվան շուրջ և աննկարագրելի սերը նրա հանդեպ ինձ ապրեցնում է, ուժ է տալիս, որ կարողանամ ապրել, իր մասին խոսել»: